Սևանի ափամերձ տարածքների մաքրման բյուջեով հաստատված ծրագիրը չի կատարվել

Սևանի ափամերձ տարածքների մաքրման բյուջեով հաստատված ծրագիրը չի կատարվել

PanARMENIAN.Net - Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման 2022 թվականի ծրագրով նախատեսված 89 հա–ի փոխարեն իրականում մաքրվել է շատ ավելի քիչը: Այդ մասին ասվում է կառավարության նիստի օրակարգում ներառված որոշման նախագծում։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։

Արդյունքում կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում որոշում է կայացրել ծրագրի համար հատկացված 128 մլն դրամից տարվա ընթացքում չօգտագործված 25,8 մլն–ը հետ վերցնել ու վերաբաշխել ՇՄՆ ենթակայության այլ ՊՈԱԿ–ների միջև, գրում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սևանի ափին թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված շուրջ 3 800 ապօրինի շենք-շինություններից 2022թ-ին որևէ մեկը չի քանդվել, իսկ 2021-ին քանդվել էր 4 պարիսպ, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---