Քյարամյանն ընդունել է պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների

Քյարամյանն ընդունել է պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների։

Հանդիպմանը քննարկվել են պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրգործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ մոտ 30 ծնողի մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին, պատրաստակամություն հայտնել պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել` նախաքննության շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու նպատակով:

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում։ 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում:

17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---