Բորել․ Տոյվո Կլաարն անհապաղ մեկնում է Հայաստան և Ադրբեջան![]() 13 սեպտեմբերի 2022 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ մեկնում է Հայաստան և Ադրբեջան՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորելու շուրջ երկու երկրի ղեկավարների հետ բանակցելու նպատակով։ Այդ մասին ասվում է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։ «Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի ՀՀ և Ադրբեջան՝ աջակցելու համար անհրաժեշտ ապասրացմանը և քննարկելու երկու երկրի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»,-նշել է Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է նաև, որ վերջին ժամերին «լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջնական սահմանին, որի հետևանքով կան զոհեր»։ «Չափազանց կարևոր է դադարեցնել մարտական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս սրացումը, և լիովին պահպանեն հրադադարի ռեժիմը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ Բորելի, Եվրոպայի խորհրդի ղեկավարն այժմ շփումների մեջ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Նախագահ Միշելը կապ է հաստատել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, այսօր ես քննարկել եմ իրավիճակը ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն լի է վճռականությամբ՝ որպես ազնիվ միջնորդի իր գործունեությունը շարունակելու համար, նպատակ ունենալով աջակցել անվտանգ, բարգավաճ ու խաղաղ Հարավային Կովկասի ստեղծմանը, ի շահ ամբողջ ժողովրդի»,-ասել է Բորելը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |