Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը19 սեպտեմբերի 2022 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները, գրում է «Ամերիկայի ձայնը»։ «Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջր վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |