Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ Կոնգրեսում միջոցառմանն ընդգծել է` ԱՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում![]() 20 սեպտեմբերի 2022 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանն ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը և հանդես եկել ելույթով։ Նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։ Բաբայանը նաև ընդգծել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ հղի է լուրջ մարտահրավերներով. անտարբերությունը, առավել ևս ռազմատենչ քաղաքականության խրախուսումը առաջացնելու են գոյաբանական վտանգներ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը կարևորում է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։ Խոսելով Ամերիկայի հայկական համայնքի մասին՝ նախարարը նշել է, որ այն Սփյուռքի ամենակայացած և ուժեղ հատվածներից է։ Դավիթ Բաբայանը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը ամերիկահայերի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար։ Միջոցառման ընթացքում նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դատապարտման գործում՝ այն համարելով ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների օրինակելի դրսևորում։ Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |