Առաջարկ. Արցախում անցնել կիսանախագահական համակարգի23 սեպտեմբերի 2022 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կիսանախագահականի: Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում: Նախագծում նշված է, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում, գրում է Արմենպրեսը: Գործադիր իշխանությունն իրականացվում է Հանրապետության նախագահի կողմից: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ: «Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,-ասվում է նախագծում: Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Նշվում է, որ կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով: Գործող Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից: «Կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը»,- նշված է նախագծում: Նախագծով առաջարկվում է 2023 թվականի ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, իսկ 2024 թվականի ընթացքում՝ Հանրապետության նախագահի ընտրություններ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |