Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի հայ-թուրքական գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիայում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Թուրքական Yenicag Gazetesi լրատվական կայքն էլ նշում է, որ կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, գրում է Ermenihaber-ը:

‌Խոսվելու է նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ԳԱ 77 նստաշրջանին միջազգային գլխավոր ամբիոնից խոսել էր Հայաստանի մասին։ Նա հայտարարել էր,, որ թեև վերջին օրերի բախումները ստվեր են նետել ստեղծված դրական մթնոլորտի վրա, ինքը դեռ հավատում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---