Արցախում լռության րոպե էր․ Յուրաքանչյուրն իր գտնվելու վայրում հոտնկայս էր

Արցախում լռության րոպե էր․ Յուրաքանչյուրն իր գտնվելու վայրում հոտնկայս էր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում լռության րոպե էր: Յուրաքանչյուրն իր գտնվելու վայրում այդ րոպեին հոտնկայս էր, լուռ, գլուխը խոնարհած։

Անգամ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հրապարակում, որտեղ հավաքվել են օրվա խորհրդին նվիրված երթի հազարավոր մասնակիցները, լռության րոպեին շշուկ անգամ չէր լսվում, հայտնում է ArtsakhTVnews-ը։

Կանգնել էր նաև երթևեկությունը։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև Խաչերթ՝ ի հիշատակ հանուն հայրենիքի պաշտպանության նահատակվածների:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հայտարարած պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---