Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման28 սեպտեմբերի 2022 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման: Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ: Վահեն ոլորտն իր համար բացահայտել է պատահմամբ, երբ ընկերներից մեկի խնդրանքով սկսել է ուսումնասիրել Հայաստանում խխունջաբուծության պայմանները: Սկզբում անհաջողություններն էին. աշխատանքների մեկնարկում Վահեն ուսումնասիրում էր հայկական լեռնային խխունջը, որը բուծման ենթակա չէր: Ի վերջո, կնոջ խորհրդով մեկնել է Հունաստան, մասնակցել դասընթացների և սովորել խխունջաբուծության նրբությունները, մեթոդներն ու եղանակները: Այժմ Վահեի ֆերմայում խխունջների համար կան բոլոր նպաստավոր պայմանները՝ առողջ սնունդ, անհրաժեշտ խոնավություն... Ամեն ինչ հարմարեցված է։ Ֆերմայում բնակվում են եվրոպական երկու տեսակի խխունջներ։
Խխունջների ֆերման Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Վահեն կարողացել է ֆերմայում տաղավար կառուցել՝ հյուրերին ընդունելու և համեղ դելիկատեսներ պատրաստելու համար: «Ի զարմանս ինձ՝ տեսա, որ խխունջաբուծությունը գյուղատնտեսական, անասնապահական շատ լուրջ ուղղություն է, որը տարածված է Եվրոպայում ու հասել է Լատինական Ամերիկա: Սա եվրոպական գյուղատնտեսական ուղղություն է, համարվում է ծույլերի ֆերմա. քիչ բան կա անելու, քո օրվա ռիթմը դառնում է «խխունջային», դանդաղ, մտածված ու հանգիստ: Վերաբերվում եմ որպես փոքր եղջերավոր անասնապահության, ամենափոքր: Կառուցված տաղավարն օգնեց, որ եկամուտ ունենամ: Հյուրեր ենք ընդունում, խխունջների պատրաստման մաստեր կլաս ենք անում, համտես, հյուրասիրություն: Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի ծրագիրն իրապես կարևոր է ինձ համար: Եթե ծրագիրը չլիներ, իմ եկամտի աղբյուրը կլիներ ֆերմայի մեծացումից հետո: Իսկ այս ծրագիրն ինձ օգնեց այնքանով, որ կարողանամ ֆերման պահեմ»,- նշել է Վահե Հախվերդյանը:
Վահեի խխունջների ֆերման եզակի տուրիստական ուղղություն է, նաև՝ տարածաշրջանում։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է |