Բաբայանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի քաղխորհրդի նիստում![]() 1 հոկտեմբերի 2022 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով։ Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարևորել է նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։ Նախարար Բաբայանը կարևորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարևոր բարոյական, քաղաքական և մարդասիրական օրինակելի որոշում։ Նիստին ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |