ԱՀ ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետկառույցներ և կեղծ լուրեր տարածում խաղաղապահների դուրս գալու մասին

ԱՀ ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետկառույցներ և կեղծ լուրեր տարածում խաղաղապահների դուրս գալու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և կեղծ լուրեր տարածում մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։

ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---