Ալիև․ Ղարաբաղի հայերը եթե Ադրբեջանի քաղաքացիություն չեն ուզում, կարող են հեռանալ

Ալիև․ Ղարաբաղի հայերը եթե Ադրբեջանի քաղաքացիություն չեն ուզում, կարող են հեռանալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին խաղաղության պայմանագրում խոսք լինել չի կարող և որ «դա ներքին հարց է»։

Նա ասել է, որ Ղարաբաղի այն բնակիչները, որոնք չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ, կարող են «բնակության այլ վայր ընտրել իրենց համար», գրում է Moscow-baku.ru-ն։

«Ինչ վերաբերում է մեր ներքին հարցերին, ապա, բնականաբար, պայմանագրում այդ մասին խոսք լինել չի կարող։ Թե ինչպես կկազմակերպվի Ղարաբաղի հայ բնակչության կյանքը, դա առանձին հարց է։ Մենք մտադիր ենք առավել ինտենսիվ դարձնել խորհրդակցությունները մեր արտաքին քաղաքական բլոկի շրջանակում և շարունակել ոչ պաշտոնական շփումները Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։ Պետք է ասեմ, որ որոշ ժամանակ է, ինչ նման շփումներ լինում են»,-ասել է Ալիևը։

Օգոստոսի 23-ին Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցներն ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ այցելել էին Սարսանգի ջրամբար։ Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանել էր, որ խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ԱՀ ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021-ից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։

Ադրբեջանի նախագահը նշել է նաև․ «Կարծում եմ, որ այդ շփումները կհանգեցնեն ամբողջական ըկալման հիմնական բնակչության մոտ, որը դեռևս ապրում է ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, որ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու այլ ճանապարհ ուղղակի չկա։ Ով կհամարի, որ պետք է ապրի որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ, չի փոշմանի։ Իսկ եթե ոմանց համար դա ինչ-ինչ պատճառներով ընդունելի չէ, ապա նրանք կարող են իրենց բնակության համար այլ տեղ ընտրել»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության փաստաթղթին, ասել էր, որ չի կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ՝ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է։ Նա հավելել է, որ Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---