Վոլոդինը Սիմոնյանի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին![]() 10 հոկտեմբերի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «ՌԴ Պետդումայի նախագահը նաև անդրադարձել է ՀՀ-ում ռուսաց լեզվի վիճակին՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցների բացման հարցին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 2021-ի հոկտեմբերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարությունը հետաքրքրություն է դրսևորել երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցում։ «Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը ևս հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում նմանատիպ ծրագիր իրագործելու հանդեպ»,-ասել էր նախարարը։ ՀՀ-ում կան ռուսական դպրոցներ կամ ռուսական դասարաններ, որտեղ կարող են սովորել ազգությամբ ռուս կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող երեխաները, կամ այն երեխաները, որոնց ծնողներից մեկն ազգությամբ ռուս է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |