Բաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և սպասում է պատասխանի![]() 12 հոկտեմբերի 2022 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և սպասում է պատասխանի։ Այդ մասին նա հայտարարել է Բիշքեկում՝ հավելելով, որ հայկական կողմը ժամանակ է խնդրել ծանոթանալու համար։ Բայրամովն ասել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 հիմնական սկզբունքը, որոնք պետք է հիմք հանդիսանան Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման համար, գրում է Interfax.az-ը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ՀՀ հետ բանակցություններում առաջընթաց լինի, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման մասով։ Բայրամովը հավելել է, որ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և ՀՀ միջև պետսահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |