Acba Soft POS. Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով12 հոկտեմբերի 2022 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները: Ակբան Հայաստանում առաջինը ներկայացնում է Acba SoftPOS բջջային հավելվածը, որը տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններին առաջարկում է Անդրոիդ սմարթֆոնների միջոցով ընդունել վճարումներ բանկային անհպում քարտերով, NFC հնարավորությամբ սմարթֆոններով և ժամացույցներով: «Acba SoftPOS հավելվածը նոր հնարավորություններ է բացում անկանխիկ վճարումների նոր սեգմենտների զարգացման համար, մասնավորապես ռեստորանների, փոքր վաճառակետերի, առաքման ծառայությունների, ինչպես նաև միջոցառումների ժամանակ մուտքավճար ընդունող կետերի համար: Acba SoftPOS-ը սմարթֆոնը դարձնում է լիարժեք POS տերմինալ»,- նշել է բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը: «Մենք հպարտ ենք, որ Ակբա բանկի հետ համագործակցությամբ զարգացնում ենք նորարարական վճարային լուծումներ: Առաջին անգամ Հայաստանում Ակբա բանկը ներկայացնում է վճարային նորարարական պրոդուկտ՝ Soft POS՝ հիմնված Visa Tap to Phone տեխնոլոգիայի վրա: Մենք հավատում ենք, որ Acba Soft POS-ը կնպաստի անհպում վճարումների զարգացմանն ամբողջ երկրում, կաջակցի բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը և երկրի թվային տրանսֆորմացիայի նպատակներին», - նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։ Acba SoftPOS վճարային գործիքի թողարկման կապակցությամբ Ակբան հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ կիրականացնի արշավ. - Acba SoftPOS վճարային գործիքն ակտիվացրած առաջին 150 կազմակերպություններն անվճար կստանան Visa Business քարտ (քարտի գործողության ողջ ընթացքի համար), - Acba SoftPOS-ի միջոցով 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի վճարային գործառնություններ իրականացրած կազմակերպությունները Բանկի կողմից կստանան գանձվող միջնորդավճարների հետ վերադարձ (ոչ ավել, քան 1 մլն ՀՀ դրամի վճարային գործառնությունների դիմաց), - Acba SoftPOS-ի միջոցով 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 100 ու ավելի գործարք կատարող առաջին 50 կազմակերպությունները որպես մրցանակ կստանան նվեր քարտեր։ Բացի այդ, այս կազմակերպություններից հինգը հնարավորություն կունենա խաղարկությամբ ստանալ նոթբուք: Բանկի կողմից արշավը կամփոփվի մինչև դեկտեմբերի 15-ը: Acba SoftPOS վճարային գործիքի ստացման գրանցում: Acba SoftPOS հավելվածը հասանելի է միայն իրավաբանական անձանց: Այն կարելի է բեռնել Google Play-ից (Անդրոիդ 8.1 կամ ավելի նոր տարբերակով աշխատող և NFC-ի հնարավորությամբ սմարթֆոններով): Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |