ՀՀ-ն ձեռնպահ է մնացել ՄԱԿ ԳՎ-ում ՌԴ դեմ բանաձևի քվեարկության ժամանակ![]() 13 հոկտեմբերի 2022 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ ԳՎ-ում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության, Լուգանսկի ժողովրդական հանրապետության, Խերոսնի և Զապարոժյեի շրջանների հանրաքվեները չճանաչելու, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ-ից բացի ձեռնպահ է մնացել ևս 34 երկիր, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5։ Դեմ են քվերակել ՌԴ-ն, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան։ Բանաձևում նշվում է, որ խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, ըստ ՄԱԿ Կանոնադրության դրույթների»։ Բանաձևով նաև դատապարտվում են չճանաչված տարածքներում իրականացված հանրաքվեները, ինչպես նաև կոչ է արվում ՌԴ-ին՝ «ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերել զորքն Ուկրաինայի տարածքից վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |