Ռայիսին Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, Իրանի և ՀՀ տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն![]() 14 հոկտեմբերի 2022 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Աստանայում CICA համաժողովի անդամ երկրների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն։ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը (CICA) կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար: Նա ընդգծել է, որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին, ինչպես նաև մերժել է տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայությունը որևէ անվան տակ, հայտնում է ParsToday-ը։ «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» գագաթնաժողովը մեկնարել է հոկտեմբերի 13-ին Ղազախստանի նախագահի նախագահությամբ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և անդամ երկրների 10 այլ ղեկավարների ներկայությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |