ՊՆ-ն հերքում է․ Ականի պայթյունից զինծառայողներ չեն զոհվել ու վիրավորվել

ՊՆ-ն հերքում է․ Ականի պայթյունից զինծառայողներ չեն զոհվել ու վիրավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, ըստ որի հայ զինծառայողներ են զոհվել ականի պայթյունից։ Այդ մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողներ են զոհվել և վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե նման դեպք է տեղի ունեցել Ջերմուկից ոչ հեռու՝ ականի վրա հայ զինվորականներով ավտոմեքենա է պայթել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---