Քըլըչ․ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություններում կրկին կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտության»![]() 17 հոկտեմբերի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի՝ Մեծ Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակիք Քըլըչը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է «կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը», գրում է ՌԻԱ Նովոստին Star թերթի վրա հղումով։ «2023-ի մարտի 25-ին Հայաստանում, սեպտեմբերին՝ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում։ Մեր հավաքականը կմեկնի այնտեղ, գուցե՝ մենք ել գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ է դրական դինամիկա նկատվում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»,- ասել է Քըլըչը։ 2008 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու ՀՀ և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Գյուլը ժամանեց Երևան։ 2009-ին ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով մեկնեց Թուրքիա -Հայաստան պատասխան հանդիպմանը։ Ասյ գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը և ավարտվեց 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններով, որոնք սակայն այդեպս էլ չվավերացվեցին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |