ՊՆ․ Վարդենիսի ուղղությամբ հրետանու առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով

ՊՆ․ Վարդենիսի ուղղությամբ հրետանու առկայությունը կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ՀՀ-ն «Դաշքեսանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերի դիմաց գտնվող իր դիրքերում լրացուցիչ անձնակազմ, ռազմական տրանսպորտային միջոցներ և 4 միավոր հրետանային կայանք է տեղակայել»։

«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Հայկական կողմի գործողություններն իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նաև ասվում էր, թե «լարվածության համար ամբողջ պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ տարածաշրջանում, կրում է ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---