Արցախի նախագահը քաղուժերին ներկայացրել է ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների մանրամասները

Արցախի նախագահը քաղուժերին ներկայացրել է ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների մանրամասները

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակելու քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 18-ին հրավիրված Արցախի Հանրապետության կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 15-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ «Ղարաբաղի հարցով որոշումները շատ դեպքերում չեն բավարարելու հայկական կողմի ցանկությունները», քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։

«Դժվար ժամանակներ են։ Հիմա վճռորոշ փուլ է մտել ամեն ինչ։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության գոյությանը և Արցախի հարցի լուծմանը։ Եվ մեզանից պահանջվում է ուժերի գերագույն լարում, հմտություն, հավասարակշռություն, իրատեսություն, ամենակարևորը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,-ասել է Խաչատուրյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---