Իրանցի պաշտոնյա․ ՀՀ-ն մտադիր է ԱԹՍ-ներ գնել Իրանից![]() 20 հոկտեմբերի 2022 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Յահին Ռահիմ Սաֆավին հայտարարել, է, որ 22 երկիր մտադիր է իրանական արտադրության ԱԹՍ-ներ գնել, այդ թվում՝ Հայաստանը։ Նա նշել է, որ այդ երկրներն արդեն պաշտոնապես հայտ են ներկայացրել, գրում է Middleeastmonitor.com-ը։ «Իրանական անօդաչուների գնման ընթացիկ թեկնածուներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,-հայտարարել է նա։ Սաֆավին նշել է, որ մինչև Իսլամական հեղափոխությունն Իրանն իր ռազմական կարիքների 80 տոկոսը ներկրում էր արտերկրից, իսկ հիմա արտադրում է։ Ավելի վաղ մամուլում հրապարկումներ եղան, որ ՌԴ-ն իրանական արտադրության Shahed 136 ԱԹՍ-ներ է կիրառել Ուկրաինայում, Իսրայելկը հայտարարեց, որ ուշադիր հետևում է զարգացումներին: Photo. AFP via Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |