26 հոկտեմբերի 2022 - 17:06 AMT
Պեսկով․ Հուսով ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա

Կրեմլում հուսով են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այդպիսի եռակողմ հանդիպում նախապատրաստվում է, մենք հուսով ենք, որ այն կկայանա»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սակայն հանդիպման վայրն ու օրը Պեսկովը կրկին չի նշել։

«Վայրի և ժամկետների առումով մենք ժամանակին կկողմնորոշվենք»,-ասել է նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի։

Պուտին-Ալիև-Փաշինյան ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2021-իւ նոյեմբերին Սոչիում։

Photo. Ria Novosti