Պուտին․ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարելի է հասնել միայն եռակողմ հայտարարությունների կատարմամբ28 հոկտեմբերի 2022 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովման հնարավոր կլինի հասնել պայմանավորվածությունների երկուստեք հետևողական կատարման արդյունքում։ «Անկասկած, խաղաղութան տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը ենթադրում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղորեն կատարումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հիշեցրել է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման մասին է։ «Մենք ՀՀ վարչապետի հետ էլ ենք այդ մասին շատ խոսել, և, ինչպես հասկանում եմ, մեր գործընկերը լիովին համամիտ է դրան։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, այդ ամենը հեշտ չէ, բայց գտնել դրանք կարելի է միայն այդ ճանապարհին։ Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը»,-ասել է Պուտինը, գրում է Sputnik Արմենիան։ Նա նշել է նաև, որ ՌԴ-ն ավանդաբար և պատմականորեն միշտ ուշադրությունէ դարձրել կայունությանը կովկասյան ուղղությունում և աջակցել է հայ ժողովրդին ու նրա անվտանգությանը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի և համապարփակ կարգավորման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Բոլորին հասկանլի է, բոլորի համար ակնհայտ է՝ և Ադրբեջանը, և Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, բոլորը մեկ միասնական պետության մաս են եղել։ Մենք հսկայական քանակի կապեր ունենք և Երևանի, և Բաքվի հետ և դա հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ»,-ասել է Պուտինը։ Ըստ նրա, վիճակը և Հայաստանում, և Ադրբեջանում բավականին բարդ է, և ՌԴ-ն շահագրգռված է, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան։ Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Photo. TASS Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |