ՌԴ նախագահ․ Հարցերը, որոնք չի հաջողվել համաձայնեցնել, շատ նուրբ են և զգայուն

ՌԴ նախագահ․ Հարցերը, որոնք չի հաջողվել համաձայնեցնել, շատ նուրբ են և զգայուն

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարել է, որ հարցերը, որոնք չի հաջողվել համաձայնեցնել շատ նուրբ են և զգայուն, և սխալ կլիներ դրանց վրա ուշադրություն սևեռելը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ Պուտինն ասել էր, որ Սոչիի եռակողմ հանդիպմանը որոշ հարցեր հանվել են մասնագետների կողմից նախապես պատրաստված հայտարարության տեքստից։

«Ինչ վերաբերում է հարցերին, որոնք չհաջովեց համաձայնեցնել, ապա կարելի՞ է արդյոք այդ մասին խոսել։ Կարելի է, բայց պետք չէ։ Քանի որ, եթե դրանք մինչ օրս կարգավորված չեն, ապա, ըստ իս, պետք չէ սևեռել դրանց վրա մամուլի, հանրության ուշադրությունը։ Այլ ուղղակի հարկավոր է հանգիստ և փակ ռեժիմով համաձայնեցման հասնել։ Դրանք շատ նուրբ բաներ են, զգայուն երկու կողմի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում ի ցույց դնել դրանք առանց գործընկերների հետ համաձայնեցման»,- ասել է Պուտինը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---