Սանոսյանն Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը![]() 1 նոյեմբերի 2022 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Կարևորվել է ոլորտում գործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպելու է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ ![]() ![]() Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |