ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում` նոոյեմբերի 23-ին![]() 1 նոյեմբերի 2022 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանին հնարավոր աջակցությունը, կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Երևանում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որտեղ քննարկվել են հոկտեմբերի 28-ի ՀԱՊԿ ՀԱԽ արտատհերթ նիստի արդյունքներն ու հերաթական նիստի նախապատրաստական աշխատանքները։ Լուկաշենկոն ասել է, որ, պետք է «ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։ «Պետք է վերջ դնել։ Լավ չէ, որ ՀԱՊԿ շրջանակում չենք կարողանում վերջ տալ այդ հակամարտություններին։ Մենք շատ լուրջ պետք է այդ հարցերը քննարկենք ՀԱՊԿ հերթական նիստում»,-ասել է Լուկաշենկոն։ Սովորաբար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նսիտին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |