Ռայիսի․ ՀՀ վարչապետի այցը շրջադարձային կլինի հարաբերությունների զարգացման համար 1 նոյեմբերի 2022 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան երկու երկրի հարաբերությունների զարգացման համար շրջադարձային կետ կլինի: Այս մասին Ռայիսին ասել է ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, գրում է RegionMonitor-ն իրանական IRNA-ին հղումով: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը զգայուն է Կովկասում տարածաշրջանային զարգացումների նկատմամբ՝ հավելելով, որ այս տարածաշրջանն Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մասն է: «Կովկասում անվտանգությունն ու կայունությունն Իրան համար շատ կարևոր է: Հայաստանի վարչապետի հետ բանակցություններում երկուստեք ընդգծվել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է լինի տարածաշրջանի ձեռքում, և օտարների ցանկացած միջամտություն խնդիրները լուծելու փոխարեն միայն խնդիրներ է ստեղծելու: Կովկասի հնարավորությունները կարող են այս տարածաշրջանում կայուն անվտանգություն և խաղաղություն երաշխավորել»,-ասել է ԻԻՀ նախագահը: Ռայիսին նաև հավելել է, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը վերջին ամիսներին 43 տոկոս աճ է գրանցել: Այս համատեքստում նա շեշտել է, որ անհրաժեշտ է առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի: Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու երկրի ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։ Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |