Իրանցի նախարար․ Պատրաստ ենք տարանցիկ միջանցք ստեղծել ՀՀ և Պարսիցկ ծոցի միջև![]() 1 նոյեմբերի 2022 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով, հայտնում է Արմենպրեսը՝ Mehrnews-ին հղումով։ Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ: Դրա ընթացքում որոշում է կայացվել, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում: Ելնելով երկու երկրի միջև կնքված համաձայնագրից՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ: Ղասեմիի խոսքով, քանի որ Իրանը լավ փորձ ունի «ազգային բնակարանային շարժում» անվանումով բնակարանաշինության ոլորտում, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում: «Իրանի հյուսիսում ավելի քան 200 միլիոն տոննա բեռ է փոխադրվում, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջև փոխանակումների զարգացման համար»,- նշել է իրանցի նախարարը: Ընդգծելով այն փաստը, որ Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև արդյունավետ է եղել պողպատի արտադրության ոլորտում՝ Ղասեմին ասել է, որ իրանական ցեմենտի, պողպատի և շինանյութերի արտադրողները կներկայացվեն Հայաստանում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան երկու երկրի հարաբերությունների զարգացման համար շրջադարձային կետ կլինի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |