Իսպանիայում, ի նշան ՀՀ հետ համերաշխության, չեն վավերացրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը

Իսպանիայում, ի նշան ՀՀ հետ համերաշխության, չեն վավերացրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը, հայտնում է El Confidencial–ը։

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում համաձայնագիրը չի վավերացվել 174 դեմ և 132 կողմ ձայներով։

2021-ի դեկտեմբերին Մադրիդում կնքված համաձայնագիրը նախատեսում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և պաշտպանություն:

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ «անհեթեթություն» է համարել համաձայնագրի հնարավոր վավերացումը այն պահին, երգ «ագրեսիվ Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվել է ՀՀ վրա, տարածքներ օկուպացրել ՀՀ-ում»։

Նա հավելել է, որ «ադրբեջանական ռեժիմը կոռումպացված է, ագրեսիվ և անհանդուրժող այլակարծության հանդեպ»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---