Ըստ Ալիևի, Պրահայի ու Սոչիի հայտարարություններն անցյալում են թողել ԼՂ հակամարտությունը![]() 11 նոյեմբերի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները Պրահայի ու Սոչիի հայտարարություններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ այդպիսով, ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է անցել։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ համագումարում։ Նա նաև մեղադրել է ՀՀ-ին սեպտեմբերին «ռազմական սադրանքի» կազմակերպման մեջ, ու հայտարարել, իբր, Բաքուն «ստիպված էր» հակահարձակում կազմակերպել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Ալիևի գնահատականով, ադրբեջանական զորքերը դիրքեր են զբաղեցրել «հարազատ հողում»։ Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ադրբեջանցիները Ջերմուկին մինչև 4․5 կմ հեռավորության վրա են մոտեցել, իսկ ընդհանուր առմամբ, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատականով, 2021-2022 թվականներին օկուպացվել է ՀՀ մոտ 127 քկմ տարածք։ ![]() ![]() Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |