Արցախում կխստացվեն պետդավաճանության և լրտեսության համար պատժաչափերը

Արցախում կխստացվեն պետդավաճանության և լրտեսության համար պատժաչափերը

PanARMENIAN.Net - Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Հարցը քննարկվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:

Օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` 15-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

«Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության լիազորությունները, գործառույթները, կարգավորել Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները:

Նախագծերը դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---