Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի հողատարածքներում գյուղաշխատանքներ կատարողների ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի հողատարածքներում գյուղաշխատանքներ կատարողների ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել հաղորդումով, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշենին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղաշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով աշխատանքը դադարեցվել է:

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:

Նոյեմբերի 22-ին ժամը 15:40-ին, Կարմիր շուկայի բնակիչ Ա. Սևումյանը, ոստիկանության շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ «Գյոկ» կոչվող տեղամասում` Ադրբեջանի հետ միջդիրքային հատվածից` հակառակորդը գողացել է 1 գլուխ կով:

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Արցախի ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---