Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում․ Մի քանի քայլ այն կողմ, առավել հարմարավետ

Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում․ Մի քանի քայլ այն կողմ, առավել հարմարավետ

PanARMENIAN.Net - Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ նոր հասցեում, մի քանի քայլ ավելի հարամարվետ պայմաններում։

Այսուհետ արդեն Պարույր Սևակի փողոց 51/3 հասցեում մասնաճյուղն այցելուների առջև իր դռները կբացի առավել ընդարձակ ու հարմարավետ տարածքում։

Ինեկոբանկը, իր առաջատար թվային լուծումների և օնլայն գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է նաև իր մասնաճյուղերի վերազինման ու արդիականացման գործընթացը։

Թվային բանկինգի արագընթաց զարգացման և կատարելագործման պայմաններում, երբ ֆիզիկական գործարքների գերակշռող մասը կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ առցանց, հաճախորդների կողմից այսօր էլ շարունակվում է կարևորվել իրական շփումն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղում։

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշել է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը շարունակական գործընթաց է, որն ունի մեկ նպատակ՝ ապահովել Ինեկոբանկի յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Թեպետ այսօր Ինեկոբանկի հաճախորդներն իրենց գործարքների մոտ 90%-ը կատարում են InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, մենք ուրախ կլինենք տեսնել մեր ինչպես արդեն հավատարիմ դարձած, այնպես էլ բոլոր նոր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ծանոթացնել բանկի բոլոր պրոդուկտներին և լուծումներին, որոնք կօգնեն նրանց արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակներին»,- նշել է Գևորգ Մամիկոնյանը:

Վերաբացված մասնաճյուղում, ունիվերսալ տերմինալից բացի, այսուհետ կգործի նաև առանձին դրամարկղ՝ անհրաժեշտ բոլոր գործարքները տեղում կատարելու համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---