Պեսկով․ Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատելու որպես ֆիասկո, բայց ՀԱՊԿ-ի պահանջարկն ակնհայտ է

Պեսկով․ Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատելու որպես ֆիասկո, բայց ՀԱՊԿ-ի պահանջարկն ակնհայտ է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի ելույթը ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում, ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո։

«Սա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այսպես դիտարկել իրավիճակը, բայց մյուս կողմից ՀԱՊԿ-ի պահանջարկն այս իրավիճակում ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՌԴ նախագահի խոսնակը նաև ասել է, որ ՀԱՊԿ–ը պետք է որոշի հետագա անելիքները` իրավիճակի կարգավորմանն աջակցելու, լարվածությունը նվազեցնելու, խաղաղարար դերակատարում ունենալու համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և որպեսզի հայկական կողմի բոլոր կասկածները փարատվեն։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---