Քրդական համայնքն ակցիա է արել ՄԱԿ գրասենյակի մոտ՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ28 նոյեմբերի 2022 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով ՄԱԿ–ի գրասենյակի մոտ են հասել։ «Մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների` Սիրիայում ապրող և ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ։ Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում պայթյուն ստեղծեցին, որի հետևանքով զոհեր եղան, իսկ դրանից հետո հայտարարեցին, թե այս գործի մեջ քրդերն են մեղավոր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե պետք է բոլոր քրդերին ոչնչացնեն, իբրև թե նրանք տեռորիստ են, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքերն են»,–ասել է ՀՀ–ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, գրում է Sputnik Արմենիան։ Հասանովի խոսքով` Թուրքիան նպատակ է դրել հերթական ցեղասպանությունը գործել` ոչնչացնելով աշխարհի 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդին, ուստի իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև` կոչ անելով բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը։ Հասանովը նշել է, որ նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ` ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈւ–ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Նրա խոսքով` իրենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար են ահազանգում` կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին` չլռել և քայլեր ձեռնարկել։ Նրանք Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ են այրել, այնուհետև ներկայացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։ «Քուրդ ժողովուրդը ՄԱԿ-ի միջոցով ուզում է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո Թուրքիային զինելու և քրդերին ոչնչացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն անցան։ Գերտերությունների օրակարգից դուրս են մնում Թուրքիայի` քուրդ ժողովրդին ճնշելու քայլերը։ Շովինիզմի բույնը Թուրքիան է, և այն կանգնած է փլուզման եզրին` եկեք վերջանական ձևով փլուզենք այս պատը, եկեք չկործանվենք և փրկվենք մեկընդմիշտ»,–ասված է ուղերձում։ Քրդերն իրենց ուղերձը հանձնել են Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցչին և ակցիան ավարտվել է։ Նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |