ԵԱԶԲ․ Հայաստանի ՀՆԱ աճը, նախնական գնահատականով, կկազմի 12․5%![]() 29 նոյեմբերի 2022 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը, ներկայացնելով «Մակրոտնտեսական կանխատեսումը», ասել է, որ 2022-ին Հայաստանի ՀՆԱ աճը, նախնական գնահատականների համաձայն, կկազմի 12․5%։ «Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում տարածաշրջանում աճի առումով առաջատարն է։ Մեր գնահատականներով` ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում կարող է կազմել 12․5%։ Սա տնտեսության ամենասրընթաց աճը կլինի, հավանաբար, վերջին 15 տարվա ընթացքում», – ասել է Կուզնեցովը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։ Սպառողական պահանջարկին նպաստել է նաև դրամական փոխանցումների կտրուկ աճը։ 2022-ի երրորդ եռամսյակում փոխանցումները կազմել են միջինում ամսական մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ սպառողական պահանջարկը ժամանակավոր բնույթ է կրում և կկայունանա 2023 թվականին։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճը հավասարակշռվի` դառնալով 4-4,5%։ Ըստ Կուզնեցովի` կտրուկ սպառողական աճը հանգեցրել է գնաճի։ Սակայն պիկը եղել է հունիսին (10․3%), մինչև տարեվերջ ակնկալվում է, որ այն կկազմի 9․5%։ Նվազումն աստիճանաբար կշարունակվի 2023 թվականին և կմոտենա 4%–ին։ 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` Հայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14․8 %–ով։ Միևնույն ժամանակ ամենամեծ աճն ապահովել է տեղեկատվության և կապի ոլորտը, ամենաքիչը` կրթության ոլորտը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |