Նախագիծ․ Խախտումներով ԱԳԼՃԿ-ում կարող է «Տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ փակցվել

Նախագիծ․ Խախտումներով ԱԳԼՃԿ-ում կարող է «Տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ փակցվել

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած նախագծով խախտումներով լցակայանում կարող է «Տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ փակցվել։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը։

Թունյանն ասել է, որ այդպիսի ցուցանակը փակցնելն, իր կարծիքով, ավելի զգաստացնող ու ավելի խիստ պատիժ է, քան տուգանքի չափը:

Նախագծով նախատեսվում է նաև համաչափ տուգանքի մեխանիզմներ սահմանել թերլցումների դեպքերում։

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է ՀՀ չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելու դեպքերում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 1 տոկոսի չափով:

Սպառողները կկարողանան լցակայանից օգտվելիս QR կոդերի միջոցով մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը, որի արդյունքում սպառողները կտիրապետեն լցակայանների գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի իրականացնել սպառողների իրավունքների անհրաժեշտ մակարդակով պաշտպանություն, ինչպես նաև կբարձրացվի տնտեսվարողների գործունեության թափանցիկության մակարդակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---