Հ2-ն ու «Երկիր մեդիան» հանրապետական սփռման լիցենզիա չեն ստացել

Հ2-ն ու «Երկիր մեդիան» հանրապետական սփռման լիցենզիա չեն ստացել

PanARMENIAN.Net - «Հայկական երկրորդ հեռուստաալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չեն ստացել։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել՝1․ «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ, 2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ, 3․ «Շանթ» ՍՊԸ, 4․ «Մուլտի մեդիա-կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ, 5․ «Հուսաբեր» ՓԲԸ, 6․ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ:

Վարկանիշային քվեարկության արդյունքում «Արմենիան» ստացել է՝ 106 , «Ա-ԹԻՎԻ»՝ 97, «Շանթը»՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---