Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը 2 դեկտեմբերի 2022 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։ «2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի: Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ 2023-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Նշվում է նաև, որ այս նոր կառույցը «մինչև 2025-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից»։ Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը հանրության շրջանում առավելապես հայտնի է որպես «Սորոսի» հիմնադրամ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |