ՌԴ ՊՆ․ Դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել

ՌԴ ՊՆ․ Դեկտեմբերի 5-ին  միջադեպեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղությամբ՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Նշվում է նաև, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցությունը Ամարաս և Գանձասար։

ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Արցախի ԱԱԾ-ն ևս հայտարարություն էր տարածել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ «Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---