ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը բաց է

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վերին Խոտանան-Տաթև ճանապարհին մերկասառույց է։ Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---