Նոր հետախուզական ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է 8 դեկտեմբերի 2022 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է նոր հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը, այն կգործի որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք որոշել ենք ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»։ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը` շեշտելով, որ նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։ Մինասյանն ասել է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները, որպիսիք կան պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության կազմում, կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել: Նշվել է, որ ծառայության ստեղծումը կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին: Նախագիծը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |