Չավուշօղլու․ ՀՀ-ն պետք է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ![]() 15 դեկտեմբերի 2022 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հորդորել է Երևանին հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավելելով, թե հայկական կողմի «անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա»։ Նրա խոսքերով, Հայաստանը պետք է պատասխանի Թուրքիայի անկեղծ քայլերին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Anadolu-ին հղումով։ «Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները բացահայտ են, ուստի, անկասկած, Երևանի անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար կոնկրետ քայլեր են կարևոր։ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքի»,- ասել է թուրք նախարարը։ Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիայի և ՀՀ հատուկ ներկայացուցիչները շարունակում են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |