Վարդանյան․ Էկոլոգիայի հարցը բարձրացնելով՝ մեզ հնարավարություն տվեցին ԱՀ սուբյեկտայնության հարցն ավելի բարձր հնչեցնել![]() 15 դեկտեմբերի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին ասել է, որ ինչքան երկար այն շարունակվի, ավելի շատ համաշխարհային կազմակերպություններ են պահանջելու Ադրբեջանից փոխել որոշումը, Արցախն էլ ավելի մեծ հնարավորություն է ունենալու բարձրացնելու օդանավակայանի հարցը, գրում է «Ազատությունը»։ Վարդանյանը շեշտել է, որ, ստեղծելով օդային կամուրջ, հնարավորություն կստեղծվի սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ բերել Արցախ։ Երկրի պետնախարարի խոսքով՝ Բաքուն, ի վերջո, պետք է ընդունի, որ կա մեկ տարբերակ՝ պետք է բանակցի Արցախի հետ։ «Արցախը լինելու է անկախ, իսկ բանակցության համար իմ դերը կարող է շատ կարևոր լինել։ Էկոլոգիայի հարցը բարձրացնելով, իրենք մեզ տվեցին հնարավորություն մեր սուբյեկտության հարցն ավելի բարձր բարձրացնել, մենք հիմա հնարավորություն ունենք պահանջելու, որ, որպես կողմ, պետք է ներկայացված լինենք այդ հարցի շուրք քննարկվող հարցերի լուծման ձևը գտնելու», - ասել է Արցախի պետնախարարը։ Անդրադառնալով իր անձի բացասական ընկալմանն Ադրբեջանում՝ Վարդանյանն ասել է՝ ուրախ է, որ իր գալը մեծ ազդեցություն է թողել Բաքվի վրա, շեշտել է՝ կարևոր է, որ Ադրբեջանը հասկանա՝ Արցախը մենակ չէ, ԱՀ կողքին կանգնած են մարդիկ, ովքեր ունեն հեղինակություն, կապեր և փորձ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե բանակցություններ չեն վարելու «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվել է ԼՂ պետնախարար: «Ես ուրախ եմ, որ իրենք հասկանում են, որ Արցախի հարցը չի լուծվում տենց հեշտ, ինչպես իրենք կարծում էին՝ որ կարելի է էդպես հեշտ, քայլ առ քայլ, կամաց բրդելով հարցը լուծել և ներկայացնել միջազգային հանրությանը, թե «Արցախում 15-20 հազար մարդ է ապրում, այնտեղ միայն բոևիկներ են, այնտեղ չկա բնակչություն, էդ թեմա չի, մենք էդ հարցը կլուծենք»։ Ինձ թվում է՝ իմ գալը ծանր տանելը դրա հետ է կապված, որ իմ գալով իհարկե Արցախի հարցն ավելի շատ է քննարկվում աշխարհում, ավելի շատ հետաքրքրության կա», - ասել է Վարդանյանը։ Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |