Շրջափակված Արցախում ծանր հիվանդներից մեկը մահացել է![]() 20 դեկտեմբերի 2022 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Արցախ-Հայաստան միջանցքի փակման հետևանքով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություներում բուժվող ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։ Այդ մասին հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։ Հիվանդանոցներում դադարեցված պլանային բոլոր վիրահատությունները։ Մահացածը 42-ամյա տղամարդ է, որը 15 տարի հեմոդիալիզ է ընդունել։ Նա տեղափոխման ենթակա չէր։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |