Սամվել Ավետիսյանը՝ Արցախի առողջապահության նախարար![]() 21 դեկտեմբերի 2022 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիրը։ Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նաև Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով Ավետիսյանին Հայաստանից Արցախ գալու համար։ «Շնորհակալ եմ Հայաստանից Արցախ գալու համար՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի»,-ասել է Վարդանյանը։ Նա նաև վստահություւն է հայտնել, որ Ավետիսյանի գալով կարևորագույն ոլորտներից մեկն առավել կզարգանա: Սամվել Ավետիսյանը 2011-2016թթ. եղել է ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է, ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում։ Նոյեմբերի վերջին 9 նախարար ազատվել էր պաշտոններից, այդ թվում առողջապահության նախարարը, որի պարտականությունները մինչ օրս կատարում էր նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |