Իսպանիայի կոնգրեսը կոչ է արել Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինով![]() 23 դեկտեմբերի 2022 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի կոնգրեսը կոչ է արել Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով։ Կառույցը դեկտեմբերի 22-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։ Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամավորների Կոնգրեսը. -Անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: -Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։ -Կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով: -Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |