Բորելը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում![]() 23 դեկտեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի գծով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Բորելը մտահգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ՝ կարևորելով խաղաղության օրակարգն Ադրբեջանի և ՀՀ միջև, գրում է Interfax.az-ն Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության բողոքի ակցիայի պատճառները», ԵՄ առաքելությունը Հայաստանում, ինչպես նաև երկկողմ հարցեր։ Բայրամովն ասել է, թե ադրբեջանցիների ակցիան Լաչինի միջանցքում «օրինական է և կապված է հանքերի ապօրինի շահագործման և բնապահպանական խնդիրների հետ»։ Նա նաև նշել է, թե իբր ադրբեջանական կողմը չի արգելափակել ճանապարհը և «ոչ մի խոչընդոտ չկա, որ հայերն օգտվեն դրանից սննդամթերքի ներկրման կամ բուժծառայությունների նպատակով»։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]() Նաև կոչ է արվել 150 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |