ԱՀ ԱԳԳ հիմնադրամը պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին հնդկաձավար տրամադրել![]() 23 դեկտեմբերի 2022 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է, որ պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին տրամադրել հնդկաձավար՝ առավելագույնը 50 կգ։ Դա թույլ կտա լրացնել ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հնդկաձավարի պակասը: Տնտեսվարողները հնդկաձավարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 610 դրամով: Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |